Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
30.01.2023
Այսօր Կապանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի, պարեկային ծառայության, հասարակայնության հետ կապի և լրատվության, կադրային քաղաքականության վարչությունների ծառայողներն իրականացրել են պարեկային ծառայության վերաբերյալ հանրային իրազեկման միջացառումներ։
Դրանց մասնակիցների, դիմողների ակտիվությամբ հետաքրքրվել ու հանրային իրազեկման միջոցառումներին ծանոթացել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Հաշվի առնելով քաղաքացիների շրջանում պարեկային ծառայության նկատմամբ հետաքրքրությունը՝ պարեկային ծառայության Սյունիքի ստորաբաժանումներում ընդունելություն-մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 3-ը։