Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2023
2023թ․ փետրվարի երկրորդ տասնօրյակում Սյունիքում կայանալու է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով․ 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1983-2005թթ. ծնված) կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982թ. և դրանից առաջ ծնված) կանայք և տղամարդիկ: Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք պետք է մինչև ս.թ. փետրվարի 15-ը անհրաժեշտ փաստաթղթերը ( անձնագիր, բժշկի թույլտվություն ) ներկայացնեն Սյունիքի մարզպետարան՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժին։
Մարզային փուլի հաղթողները կմասնակցեն մրցաշարի հանրապետական փուլին։
Հարցերի դեպքում զանգահարել 0285 43602։