Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՇՈՒՏՈՎ ԿԲԱՑԻ ԻՐ ԴՌՆԵՐԸ

03.02.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 2-ին այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Մեղրու մանկապարտեզ։

Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ մարզպետը դիտարկել է արդեն ավարտված շինաշխատանքների վերջնական արդյունքները։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, որը հնարավորություն կունենա ընդունել 240 երեխայի, այժմ արդեն տարածքների մաքրման ու կահավորման, գույքի տեղադրման, բակի հարդարման աշխատանքներ են ընթանում։
Երկար ժամանակ ձգձգված ու ուշացած ծրագրի ընթացքը վերջին տարում եղել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անմիջական հսկողության ներքո, մարզպետարանը ձգտել է լուծում տալ ծագած բոլոր խնդիրներին, ու ապագա դասասենյակները, վարչական սենյակները, դահլիճը, խոհանոցը և այլն ապահովված են մանկապարտեզի բնականոն գործունեության համար անհրաժեշտ նոր գույքով, կահույքով ու տեխնիկայով։
Առաջիկա օրերին արդեն ժամանակակից ու հարմարավետ պայմաններով մանկապարտեզը պատրաստ կլինի ընդունել մեղրեցի փոքրիկներին ու հանդիսավորությամբ կբացի իր դռները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33