Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
04.02.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով փետրվարի 4-12-ը կլինի Սիսիան, 13-18-ը՝ Տաթև համայնքներում։
Մարզպետը կշարունակի այցերը Սիսիանի բնակավայրեր ու կայցելի Տաթև համայնքի բնակավայրեր, ինչպես նաև կկատարի քաղաքացիների ընդունելություն։
Այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մասնակցել մարզպետի մոտ ընդունելություններին, խնդրում ենք դրա համար գրանցվել Սիսիանի ու Տաթևի համայնքապետարաններում։
Փետրվարի 4-ին Ռ․Ղուկասյանն այցելել է Սիսիան համայնքի Լոր, Դարբաս, Գետաթաղ և Շենաթաղ բնակավայրեր։
Գյուղերում, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի ուղեկցությամբ, մարզպետը հանդիպել է վարչական ղեկավարներին, դպրոցների տնօրեններին ու բնակիչներին, զրուցել նրանց հետ բնակավայրերում առկա խնդիրների ու հոգսերի մասին, մտահոգություններ ու առաջարկներ լսել։
Լորում Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաև Համո Սահյանի տուն-թանգարանում։