Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵՐԸ ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

05.02.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շարունակում է այցելությունները Սիսիան համայնքի բնակավայրեր։

Փետրվարի 5-ին մարզպետը եղել է Նորավան, Շամբ, Որոտնավան և Վաղատին գյուղերում։
Այցելությունների ընթացքում Ռ․Ղուկասյանը բոլոր վայրերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած հարցերը գյուղերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։
Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին զբաղվածությանը, ջրամատակարարմանը, ճանապարհների բարեկարգմանը, գյուղատնտեսությանը, բուժկետերի աշխատանքին և այլն։
Որոտնավանում մարզի ղեկավարն այցելեց նաև «Որոտանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ ծանոթանալով կրթօջախի շենքային պայմաններին, դպրոցում առկա ջեռուցման խնդրին։ Նույն բնակավայրում Ռոբերտ Ղուկասյանը եղավ նաև այստեղ գործող ձկնաբուծարանում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53