Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
09.02.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 8-ին Սիսիան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 23 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել է ինը, աշխատանքի տեղավորման՝ երկու, վնասված և վթարային շենքերի նորոգման՝ չորս, շենքի տանիքի վերանորոգման, պատերազմի ժամանակ գյուղտեխնիկայի կորստի, բնակարանի սեփականաշնորհման, արտերկրում երգի փառատոնին երեխայի մասնակցությանն աջակցելու, հոսանքի կարգավորման, պատերազմի մասնակից որդու ուսման վճարի զեղչման, դիպուկահարների դպրոցին աջակցելու և «Արև» ՀԿ-ի հետ համագործակցության հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության ութ դիմումներին տրվել է դրական լուծում, մեկ դիմում մերժվել է:
Աշխատանքի տեղավորման դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս հարցերի վերաբերյալ դիմումները: