Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒ ԱՅՑԵՐ՝ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

10.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր աշխատանքային օրը Սիսիանում սկսեց համայնքային զինվորական պանթեոն այցով, որտեղ նա ծաղիկներ դրեց ու հարգանքի տուրք մատուցեց Արցախյան բոլոր պատերազմներում զոհված սիսիանցիների հիշատակին։

Օրվա երկրորդ կեսին նա կրթական հաստատություններ է այցելել։

Մարզպետը նախ եղավ Սիսիանի ավագ դպրոցում գործող «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական լաբորատորիայում։ Այստեղ նա զրուցեց սաների հետ, ծանոթացավ աշակերտների ստեղծած ԱԹՍ-ներին՝ խոստացավ հաջորդ այցին իրենց հետ փորձարկել դրանք։

Այնուհետև մարզի ղեկավարն այցելեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, ծանոթացավ կրթօջախի պատմությանը, շենքային պայմաններին ու կրթական հնարավորություններին, հետագա զարգացման ծրագրեր քննարկեց։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը մարզպետին գրքեր նվիրեց։ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերից այստեղ 280 ուսանող է սովորում՝ բուհական ու միջին մասնագիտական կրթության հնարավորություններով։

Ռոբերտ Ղուկասյանն այսօրվա այցերի շրջանակում ծանոթացավ նաև Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում ընթացող շինաշխատանքներին։ Ծրագիրը հաստատվել է անցած տարի՝ մարզպետարանից կառավարություն ներկայացված հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում, և ՀՀ պետբյուջեից մարզադպրոցի հիմնանորոգման համար մոտ 79 մլն դրամ է հատկացվել։

Փետրվարի 10-ին Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն ևս, որն այժմ վերակառուցվում է ու ժամանակավորապես գործում այլ պայմաններում։

Նա  ծանոթացել է ԲԿ-ի աշխատանքներին ու խնդիրներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ ներկայիս դժվարությունները հաղթահարելու և մինչ հիմնանորոգման ավարտը բարդ պայմաններում բնականոն աշխատանք ապահովելու համար։

Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաև նոր կառուցվող մասնաշենքի շինհրապարակում ու դիտարկել շինաշխատանքների ընթացքը։

Հիշեցնենք, որ Սիսիանի բժշկական կենտրոնն այժմ վերակառուցման փուլում է. ծրագիրն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22