Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.02.2023

Հարգելի՛ քաղաքացիներ
Սահմանված ժամկետներում ձեր ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացն արդյունավետ կազմակերպելու և հետագա խնդիրներից խուսափելու համար՝ ՀՀ կադաստրի կոմիտեն իրազեկում է, որ ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը, հաշվառման նպատակով, կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե՝
- մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,
- մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: