Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍՈՒՄ ԷՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ

20.02.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր դիմավորել են Գորիս ժամանած ֆրանսիական պատվիրակությանը, որը Հայաստանում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի ղեկավարությամբ։

Պատվիրակության կազմում են նաև նախկին նախարար Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը, խորհրդարանի երկու անդամ։
Հյուրերը նախ այցելեցին Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն, ապա ճաշի սեղանի շուրջ զրույց ունեցան Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Պարոն Էդուարդ Ֆիլիպը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, սակայն ցանկացել է հանդիպումներ ունենալ ոչ միայն մայրաքաղաքում, այլև անպայման այցելել Սյունիք․ «Նպատակ ունենք մեր աչքերով տեսնել և հասկանալ այստեղի իրավիճակն ու վերահաստատել մեր համերաշխությունը հայ ժողովրդին»։
Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց պատվիրակությանը՝ մարզ այցելելու համար՝ նշելով, որ այս ծանր ժամանակահատվածում Սյունիքը նման կարևոր հյուրերի կարիք շատ ունի։ Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մարզում ստեղծված կացությանը, անվտանգային ու այլ խնդիրների։ Զրույցի ընթացքում կարևորվեց նաև առաջիկայում Սյունիքի ու Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի միջև կնքվելիք հուշագիրը։
Ֆրանսիական պատվիրակության անդամները Գորիսում հանդիպեցին նաև Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու պատճառով ժամանակավորապես այստեղ ապաստանած, ինչպես նաև վերջին պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների հետ, լսեցին նրանց պատմություններն ու բարձրաձայնած խնդիրները՝ խոստանալով Ֆրանսիա վերադառնալուց հետո շարունակել ջանքերը՝ Բերձորի միջանցքի բացմանը հասնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56