Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՈՐԻՍՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԲԱՑՎԵՑ
21.02.2023
Փետրվարի 20-ին հանդիսավորությամբ բացվեց Գորիսի հիմնանորոգված թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունը։
Մանկապարտեզի բացմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՆՈՒՀ-ի արդիականացման մեջ ներդրում ունեցած կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
Շինաշխատանքները տևել են հինգ ամիս․ մանկապարտեզի հիմնանորոգումն իրականություն է դարձել Գորիսի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի համատեղ ջանքերով, իսկ նոր գույքը հատկացրել է Focus on Children Now բարեգործական կազմակերպությունը։
Այժմ 110 երեխա է ՆՈՒՀ հաճախում, բայց նորոգումից ու հարմարավետ պայմաններ ունենալու արդյունքում մանկապարտեզն ավելի շատ սաներ ընդունելու հնարավորություն ունի։