Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

21.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 21-ին Գորիսում ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադիա Պիֆարետտին, խորհրդատու Ագոն Մալիքին և գործառնությունների խորհրդատու Վահան Դանիելյանը մարզպետի հետ քննարկել են 2020-ի պատերազմից հետո առաջ եկած հանգամանքների ազդեցությունը Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ու նշել, որ այցի նպատակը տեղում իրողություններին ծանոթանալն է։
Ռոբերտ Ղուկասյանը հյուրերին ներկայացրել է մարզի տնտեսական ու սոցիալական այն հիմնական ոլորտներն ու ուղղությունները, որոնք տուժել են և բացասական ազդեցություն կրել հակամարտության հետևանքով։ Մարզի ղեկավարը նշել է նաև լուծման կարիք ունեցող խնդիրներն ու դրանց առաջնահերթությունը, որը ՀԲ-ի ներկայացուցիչները կարող են հաշվի առնել՝ Սյունիքում հետագա ծրագրերի ուղղվածությունը մշակելիս։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բանկի ներդրմամբ ներկայումս մարզում իրականացվող ծրագրերին, այստեղ վերաբնակեցված արցախցիների սոցիալական ինտեգրմանը, տուժած բնակավայրերում քաղաքացիների սոցիալական դիմակայունությանը վերաբերող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17