Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

22.02.2023

 Այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստը, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նիստին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզի ուժային կառույցների ղեկավարներ։
Քննարկվել են պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին վերաբերող հարցեր։
Այս առնչությամբ Ռոբերտ Ղուկասյանը նշել է․ «Հավաքներին մասնակցելը խիստ պարտադիր է, ու Սյունիքի մարզում չպետք է լինի մեկ մարդ, որը չի ներկայացել զինկոմիսարիատ։ Շատ կարևոր է, որ բոլորը գիտակցեն՝ ավելի արժեքավոր աշխատանք, քան հայրենիքի պաշտպանությունն է, չկա»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15