Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
23.02.2023
Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել էր խորհրդակցություն` մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի և մարզի բժշկական կենտրոնների տնօրենների մասնակցությամբ․ ներկա էին նաև մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը։
Ներկաները քննարկեցին զորակոչի ու զորահավաքների գործընթացում բուժսպասարկմանն առնչվող հարցեր, անդրադարձան նաև զորակոչային հանձնաժողովները բժշկական կադրերով ապահովելու խնդրին։