Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.02.2023

 Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել էր խորհրդակցություն` մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի և մարզի բժշկական կենտրոնների տնօրենների մասնակցությամբ․ ներկա էին նաև մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը։


Ներկաները քննարկեցին զորակոչի ու զորահավաքների գործընթացում բուժսպասարկմանն առնչվող հարցեր, անդրադարձան նաև զորակոչային հանձնաժողովները բժշկական կադրերով ապահովելու խնդրին։
Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի բժշկական կենտրոնների տնօրենների հետ նաև մարզի առողջապահական համակարգին վերաբերող մի շարք հարցեր քննարկեց։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30