Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԼՈՒԾՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՐՋԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

24.02.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու տարբեր ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ․ դրա առանցքում մարզպետի՝ Տաթև համայնքի բնակավայրեր կատարած այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն էին։

Ըստ տեղերում վեր հանված հիմնախնդիրների ուղղությունների՝ խորհրդակցության մասնակիցները քննարկեցին յուրաքանչյուր բնագավառի վերաբերյալ հարցերը, քաղաքացիների ու համայնքային իշխանության մատնանշած մտահոգություններն ու առաջնահերթությունները՝ ամեն հարցի շուրջ որոշակիացնելով հնարավոր լուծման տարբերակները։

Ռոբերտ Ղուկասյանը բոլոր խնդիրների վերաբերյալ տվեց հանձնարարականներ ու նշեց կատարման պատասխանատուներին։ Ի դեպ, որոշ հարցեր արդեն իսկ լուծման ընթացքում են, քանի որ մարզպետարանը դրանք ներկայացրել է համապատասխան վերադաս պետական մամիններին։

Որոշ ժամանակ անց մարզպետին կներկայացվեն տրված հանձնարարականների կատարման արդյունքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-12 17:17:43