Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

28.02.2023

 Փետրվարի 27-28-ը Կապանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը։

Երկու տարիքային խմբերում (18-40 տարեկաններ, 41-ից բարձր տարիք) մարզի բոլոր համայնքներից 76 հոգի էր մասնակցում մրցաշարի այս փուլին, որը կազմակերպել էր Սյունիքի մարզպետարանը։
Յուրաքանչյուր տարիքային խմբում (6 հոգի՝ 3 կին, 3 տղամարդ) մրցանակային տեղեր զբաղեցրած 12 մասնակիցները կներկայացնեն Սյունիքի մարզը մրցաշարի եզրափակիչ փուլում, որը կկայանա մարտի վերջին Չարենցավանում։
Մարզային փուլի հաղթողներն արժանացան Սյունիքի մարզպետի շնորհակալագրին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-21 15:11:02