Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

01.03.2023

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր ընդունել են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» պատասխանատուներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը․ այն մեկնարկել է 2022 թվականից, տևողությունը ութ տարի է։
Հյուրերը մարզային իշխանության ներկայացուցիչներին պատմել են ծրագրի նպատակների, բաղադրիչների, անցած մեկ տարում իրականացված աշխատանքների մասին, նրանցից լսել առաջարկներ՝ հետագա գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ձեռք բերել ծրագրի շրջանակներում համագործակցելու պայմանավորվածություն։
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում անտառածածկույթն ավելացնել 2,5 տոկոսով, իսկ գյուղական համայնքներում վառելափայտի պահանջարկը նվազեցնել առնվազն 30 տոկոսով:
Այն կիրականացվի Լոռու և Սյունիքի մարզերում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53