Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

03.03.2023

 Սյունիքի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետի՝ Սիսիան համայնքի բոլոր բնակավայրեր այցերի ընթացքում արձանագրված խնդիրները։

Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանի ղեկավար կազմի հետ ըստ բնակավայրերի ու ոլորտների հանգամանորեն դիտարկել է բոլոր տեղերում գրանցված հարցերը, որոնք վերաբերում են թե՛ ողջ բնակավայրին, թե՛ առանձին քաղաքացիների, թե՛ կառույցների։
Որոշ խնդիրների ուսումնասիրություններ արդեն իսկ առկա են, որոշ հարցեր լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն․ իսկ դրանք վերաբերում են ամենատարբեր ոլորտների՝ ենթակառուցվածքներ, առողջապահություն, կրթություն, ժամանց, գյուղատնտեսություն սոցիալական, հողաշինական և այլն։
Հստակեցվեցին յուրաքանչյուր հիմնախնդրի հետ կապված անելիքները, Ռ․Ղուկասյանը տվեց հանձնարարականներ, որոնց կատարման արդյունքները որոշ ժամանակ անց կրկին կքննարկվեն։
Անցած տարվանից մեկնարկած ու վերջերս ավարտված Գորայքի, Տաթևի, Սիսիանի 44 բնակավայրեր այցերի ամփոփումից ու խնդիրների լուծման համար բնականոն հուն ապահովելուց հետո, Սյունիքի մարզպետը կսկսի այցերը Գորիս ու Տեղ համայնքների բնակավայրեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-12 17:17:43