Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ
06.03.2023
Սյունիքի մարզպետարանը մասնագիտական հանդիպումներ է իրականացնում մարզի համայնքապետարանների հետ՝ սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ու հաստատման փուլերում առաջ եկած խնդիրների քննարկման, դրանցում թերությունների բացառման, անհրաժեշտության դեպքում խորհրդատվության նպատակով։
Վերջնարդյունքում ցանկալի է Սյունիքից հնարավորինս մեծ թվով հաստատված հայտեր ունենալ ու կառավարություն-համայնք համաներդրմամբ առավել շատ ծրագրեր իրականացնել մարզում։
Նման քննարկում կայացավ այսօր՝ նվիրված Մեղրի համայնքի սուբվենցիոն ծրագրերին, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Սյունիքի մարզպետարանի ու Մեղրու համայնքապետարանի՝ վերոնշյալ գործընթացներում ընդգրկված մասնագետներ։