Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ
11.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի բժշկական կենտրոն։
Պաշտոնյաները շրջել են երեկվա ավտովթարից հետո ԲԿ-ում բուժում ստացող աշակերտների և ուսուցիչների հիվանդասենյակներում, զրուցել նրանց հետ, բժիշկներից տեղեկացել յուրաքանչյուրի առողջական վիճակի մասին։
Մարզպետը աշակերտներին նաև գրքեր ու այլ նվերներ էր տարել։
Նշենք, որ այս պահին 7 երեխա, 4 ուսուցիչ և ավտոբուսի վարորդն են բուժում ստանում Կապանի ԲԿ-ում, մեկ հոգի տեղափոխվել է մայրաքաղաք։ Երեխաների վիճակը բավարար է, մեծերից երեքինը գնահատվում է ծանր, մեկ հոգի վերակենդանացման բաժանմունքում է։
Մինչ հիվանդանոց այցելելը Սյունիքի մարզպետարանում կայացած զրույցի ընթացքում նախարարը տեղեկացել է երեկվա վթարի մանրամասներին, քննարկել պատճառներն ու Օխտարի միջնակարգ դպրոցում կրթական գործընթացը կազմակերպելու նախընտրելի տարբերակը՝ մինչ մանկավարժների ապաքինումը։