Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՑՎԵՑ ՄԵՂՐՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

17.03.2023

 Այսօր հանդիսավորությամբ իր դռները բացեց Մեղրու հիմնանորոգված մանկապարտեզը։

Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` դստեր հետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։
Մանկապարտեզի սաների կողմից Մեղրու ավանդական քաղցրեղենով հյուրերին դիմավորելուց հետո օրհնության խոսք ասաց Մեղրու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը։
Այնուհետև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց բոլորին՝ համայնքի համար կարևոր օրվա կապակցությամբ ու նշեց․ «Ներողություն եմ խնդրում, որ այս հիմնանորոգումը տարիներ շարունակ ձգձգվել է, բայց այսօր բոլորս ուրախ ենք, որովհետև վերջապես Մեղրու մեր փոքրիկները կարող են հաճախել այս հրաշալի մանկապարտեզը»։
Ելույթ ունեցան նաև համայնքի ղեկավարն ու մանկապարտեզի տնօրենը։ Իսկ մեղրեցի երեխաները հյուրերի համար գեղարվեստական համարներ էին պատրաստել։
Նշենք որ Մեղրի համայնքի մանկապարտեզը հիմնանորոգվել է երկու փուլով իրականացված սուբվենցիոն ծրագրերով, որտեղ կառավարության համաներդրման մասնաբաժինը եղել է 65 տոկոս, իսկ համայնքի համաներդրման գումարը հատկացրել է «Իմ քայլը» հիմնադրամը։
Բացի դրանից, պետական միջոցներով մանկապարտեզը կահավորվել, կենցաղային ու այլ անհրաժեշտ տեխնիկա է ստացել, ՆՈՒՀ-ին կահույք է տրամադրել նաև «Focus on Children Now» կազմակերպությունը, արևային էներգիայի վահանակներ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը։
Հանդիսության մասնակիցները շրջեցին նորաբաց մանկապարտեզում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին, մանուկների համար ստեղծված հարմարավետ ու ժամանակակից պայմաններին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17