Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
21.03.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 20-ին ընդունել է «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Գործընկերություն Սյունիքի համար․ ընդլայնված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որը մեկնարկել է փետրվարից ու կտևի 36 ամիս։
Այն իրականացնում է PIN-ը՝ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի և «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ գործընկերությամբ՝ մարզի բոլոր 7 համայնքներում։
Ծրագիրը ֆինանսավորվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում, բյուջեն մոտ 1,6 մլն եվրո է։
Ծրագրի ղեկավար Դավիթ Դադալյանը ներկայացրեց դրա բաղադրիչներն ու հիմնական ուղղությունները։
Մարզպետը հետաքրքրվեց ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքներով ու առաջարկներ հնչեցրեց՝ նպատակներն առավել արդյունավետորեն իրագործելու համար։
Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը կարևորում է համագործակցությունը տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, քննարկվեցին նաև փոխգործակցության հնարավորությունները։