Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

21.03.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։

Քննարկվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում Սյունիքում մեկնարկած ծրագրի իրականացմանն առնչվող ու այդ համատեքստում մարզպետարանի հետ համագործակցության հարցեր։
Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» նպատակն է նպաստել մարզում փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։
---------------------------------------------------------------
Այսօր տեղի ունեցած մեկ այլ հանդիպման ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է «Ռազմավարական զարգացման գործակալության» աշխատակիցներին։ Քննարկվել են կազմակերպության կողմից մարզում նախատեսվող ու ընթացիկ ծրագրերը, որոնք վերաբերում են մասնավորապես գյուղատնտեսությանը, անասնապահությանը, զբոսաշրջությանը, մասնագիտական կրթությանն ու գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների վերականգնմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53