Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ
22.03.2023
Շարունակվում են սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հանդիպումները մարզի համայնքապետարանների հետ։ Մարտի 21-ին մարզպետարանում նման քննարկում է կայացել Տաթևի համայնքային իշխանությունների մասնակցությամբ։
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանն ու սուբվենցիոն ծրագրերի գործընթացներում ընդգրկված համապատասխան մասնագետները նրանց հետ քննարկել են 2022-ից դեռևս չավարտված ծրագրերի, ինչպես նաև 2023-ին հաստատված ու ընթացքի մեջ գտնվող հայտերին առնչվող հարցեր։
Նպատակը թերությունների վերացման ու խնդիրների լուծման ճանապարհին համայնքներին մարզպետարանի մասնագիտական օգնությունն ու խորհրդատվությունն է՝ աշխատանքների առավել մեծ ու արագ արդյունավետությունն ապահովելու համար։