Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
24.03.2023
Մարտի 23-ին ՝ Գորիսի ու Սիսիանի, 21-ին՝ Մեղրու, ավելի վաղ Կապանի ու Քաջարանի տարածաշրջանների աշակետներին են հանձնվել 2022-2023 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլում նվաճած դիպլոմներն ու գովասանագրերը։
Դրանք հանձնել է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Նա շնորհավորել է մրցանակային տեղեր գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, շնորհակալություն հայտնել օլիմպիադաների առարկայական հանձնաժողովներում ընդգրկված ուսուցիչներին ու այն դպրոցներին, որոնք իրենց հարկի ներքո հյուրընկալել են մարզային փուլին մասնակցած աշակերտներին։
Մ․Գանդալյանն ամփոփել է նաև այս փուլի արդյունքները, նշել առաջատար դպրոցներն ու այն առարկաները, որոնց հանդեպ հետաքրքրությունը մարել է։
Բոլոր առարկաներից օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է 294 աշակերտ։ Նրանցից 118-ը իրավունք է ստացել մասնակցելու հանրապետական փուլին, ու շատ առարկաներից այդ փուլը ևս արդեն կայացել է։
Մարզային փուլի արդյուներով 20 աշակերտ արժանացել է 1-ին կարգի դիպլոմի, 43 հոգի ՝ 2-րդ կարգի, 90 հոգի՝ 3-րդ կարգի։
Մրցանակակիրների թվով առաջատար եռյակում են
Կապանի N 2 ավագ դպրոցը՝ 40 աշակերտ (հանապետական փուլի 20 մասնակից), Սիսիանի ավագ դպրոցը՝ 28 դիպլոմակիր (հանապետական փուլի 14 մասնակից), Գորիսի N 1 ավագ դպրոցը՝ 18 դիպլոմակիր, (հանապետական փուլի 11 մասնակից)։
Լավ ցուցանիշներ են գրանցել նաև Գորիսի N 4 հիմնական, Գորիսի N 4, Կապանի N 3 միջնակարգ, Ագարակի միջնակարգ, Կապանի N 1 հիմնական, Սիսիանի N 4 հիմնական, Կապանի N 9 ավագ, Կապանի N 5 հիմնական, Մեղրիի N 1 միջնակարգ, Կապանի N 6 հիմնական, Քաջարանի N 1 միջնակարգ, Գորիսի N 5 հիմնական դպրոցները։