Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՍՅՈՒՆԵՑԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

27.03.2023

 Մարտի 25-ին ամփոփվել են ԵՊՀ-ում կայացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ի արդյունքները։

«Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել էր 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ը ցուցադրվել է եզրափակիչ փուլում:
Միջազգային գիտության փառատոններին մասնակցության համար երաշխավորված 4 նախագծերից մեկը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի «Ջրածնի այլընտրանքային արտադրություն» նախագիծն է (աշակերտներ՝ Արտյոմ Համբարձումյան, Արկադի Օհանջանյան, քիմիայի ուսուցչուհի՝ Վ.Օհանջանյան):
Այն կմասնակցի սեպտեմբերին Բելգիայի թագավորությունում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) – 2023 փառատոնին:
«Կենսաբանություն» անվանակարգում 6 մրցանակակիրների մեջ է նաև Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Ինչպես շրջակա միջավայրի ճիշտ կառավարումը վերածել գործող բիզնեսի» նախագիծը (աշակերտներ՝ Անահիտ Տատինցյան, Գոռ Միքայելյան, կենսաբանության ուսուցիչ՝ Աշոտ Մաշուրյան):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02