Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՍՈՒԼԻՍ ԵՎ ՇՐՋԱՅՑ ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔՈՒՄ
29.03.2023
Մարտի 29-ին՝ Տաթևում համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն պատասխանել են հայ ու ֆրանսիացի լրագրողների հարցերին։
Այնուհետև Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին Տաթևի վանական համալիրում՝ Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում նաև օրհնանք ստանալով նրանից։
Լորան Վոքիեն, Գորիս ուղևորվելիս, Ռոբերտ Ղուկասյանի, ՀՀ-ում Ֆրանսիայի ու Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանների հետ Տաթև-Հալիձոր ճանապարհն անցավ «Տաթևեր» ճոպանուղիով։