Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.04.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ հյուրընկալել է մարզային կյանքի տարբեր բնագավառներում ավանդ ու վաստակ ունեցող, իրենց աշխատանքով, հաջողություններով ու նվիրումով աչքի ընկած կանանց։

Մարզի ղեկավարը շնորհավորել է օրվա հերոսներին, շնորհակալագրեր ու անվանական ժամացույցներ հանձնել նրանց։
Ռոբերտ Ղուկասյանը ներկաներին է փոխանցել նաև մարզի կանանց բոլոր ոլորտներում իրենց ներուժն ամբողջությամբ իրացնելու գործում աջակցելու՝ Սյունիքի մարզային իշխանության հանձնառությունը։
Պարգևատրված կանայք են․
 
Հերմինե Մարդյան՝ Տաթև համայնք, 12 երեխաների մայր,
Հասմիկ Պետրոսյան՝ 3 զինվորների մայր,
Արևիկ Դինարյան՝ N զորամասի զինծառայող, լեյտենանտ,
Մարինե Խաչատրյան՝ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,
Ինգա Ներսիսյան՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթասպա,
Լիլիթ Ջհանգիրյան՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ տեսուչ,
Լուսինե Հայրապետյան՝ Մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար,
Ալիսա Մինասյան՝ «Խոտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն,
Լուիզա Վարդանյան՝ Գորիսի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր,
Գայանե Հարությունյան՝ «Կապանի թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, խմբավար,
Յանա Սարգսյան՝ սպորտի վարպետ (կապանցի), Աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականի անդամ՝ եռացատկորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն, ՀՀ ռեկորդակիր,
Արևհատ Ամիրյան՝ սիսիանցի լրագրող, հրապարակախոս, «Ցավի փորձություն․ 44-օրյա պատերազմ» գրքի հեղինակ,
Ստելլա Սնեցունց՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության ծառայության ղեկավար,
Քրիստինե Սողոմոնյան՝ Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն,
Վիկտորիա Միքայելյան՝ Գորիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքման բաժնի գլխավոր մասնագետ,
Անուշ Վարդանյան՝ «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դասատու,
Մարգարիտա Թաթևոսյան՝ Մեղրու համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքման բաժնի աշխատակից,
Քնարիկ Միրզոյան՝ Քաջարանի թիվ մեկ մանկապարտեզի դաստիարակի օգնական,
Մարի Թևոսյան՝ Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
Աստղիկ Ղարագյոզյան՝ Տեղի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ։
 
Ներկաները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի կյանքը զոհած հայ կանանց հիշատակը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28