Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ

10.04.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Սյունիք այցելած՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների պատվիրակությանը․ նրանք բոլորը նաև Մոնպելիեի փաստաբանների միության «Մարդու իրավունքների ինստիտուտի» անդամներ են։

Հանդիպման հիմնական առանցքը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքում, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների խախտումների քննարկումն էր։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այս օրերին Սյունիք այցելելու համար, քանի որ ցանկացել են տեղում հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչով կարող են օգտակար լինել մարզի բնակիչներին։
Մոնպելիեի փաստաբանական գրասենյակի «Մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ամին Ֆարաջն ասաց, որ հետաքրքրված են տարածաշրջանի թե՛ անվտանգային, թե՛ հակամարտության առաջ բերած այն խնդիրներով, որոնք խաթարում են մարդու իրավունքները։
Պատասխանելով փաստաբանների հարցերին՝ մարզպետը մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ օրինակներ նշեց, որոնց բախվել ու բախվում են մարզի բնակիչները 2020-ից հետո, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում։
Պատվիրակության անդամներից ոմանք առաջին անգամ են Հայաստանում, ոմանք պարբերաբար են այցելում․ նրանց միավորում է Հայաստանին օգնելու ցանկությունը։ «Եվ այցելելով Հայաստան՝ չէինք կարող չայցելել Սյունիք և ուշադրություն չհրավիրել այն խնդիրներին, որոնց առերեսվում է այսօր մարզը», - նշեցին ֆրանսիացի փաստաբանները։
Հյուրերը հետաքրքրվեցին նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքներով, նաև հետագա համագործակցության ցանկություն հայտնեցին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:27:11