Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐՈՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ

14.04.2023

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսին ու կազմակերպության այլ ներկայացուցիչների։

Կազմակերպությունը Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի մի մասն է, վերջերս է գրասենյակ բացել ու ծրագիր սկսել Հայաստանում։
«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (DeaLoG) ծրագիրը կիրականացվի նաև Սյունիքում, ու Հայկ Հարությունյանը ողջունեց հյուրերի այցը մարզ։ Նրանք հակիրճ ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը, մեկնարկած ծրագրի ուղղություններն ու հիմնական նպատակը, որը ապակենտրոնացման գործընթացներին ու այդ համատեքստում համայնքների գործառույթների իրականացմանն աջակցելն է։
Մարզպետի տեղակալը հյուրերին ներկայացրեց Հայաստանում, մասնավորապես Սյունիքում համայնքների խոշորացման գործընթացի արդյունքներն ու ապակենտրոնացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, այդ առումով պետական ռազմավարությունն ու հետագա ծրագրերը, ՏԻՄ-ի լիազորությունների շրջանակի աստիճանական ավելացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի թեմային առնչվող հարցեր, ապակենտրոնացման միջազգային փորձն ու այն, թե այս առումով համայնքներին օգնելու ինչ հնարավորություններ ունի նախաձեռնությունը։
Ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի կառավարությունը, և այն կփորձի ապակենտրոնացման իրականացման համար զարգացնել համապատասխան ունակություններ և կարողություններ։ SALAR-ը ազգային և տեղական մակարդակի հիմնական շահագրգիռ կողմերին կտրամադրի խորհրդատվական, վերլուծական և կարողությունների զարգացման աջակցություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ինքնավարության և պարտականությունների ընդլայնման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10