Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՄԵՐԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻՑ․ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂ, ԲԱԶԿԱՄԱՐՏՈՒՄ՝ ԵՐՐՈՐԴ ՏԵՂ
19.04.2023
Կայացել են հրաձգության և բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները (7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով ), որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները:
Հրաձգության եզրափակիչում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 11 հավաքական թիմերից առաջին պատվավոր տեղը նվաճել է Սյունիքի թիմը (Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտներ):
Աղջիկների անհատական պայքարում Սյունիքի թիմից 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Աննա Ավետիսյանը, 3-րդ տեղ՝ Էլինա Մարտիրոսյանը։
Տղաների անհատական պայքարում Սյունիքի թիմից Դավիթ Հայրապետյանը գրավել է 3-րդ տեղ։
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:
Բազկամարտի մրցումներում թիմային պայքարում Սյունիքի թիմը լավագույն եռյակում մրցանակային 3-րդ տեղ է զբաղեցրել (աշակերտները Սիսիանի ավագ և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներից են):
Բազկամարտի սպարտակիադայի արդյունքներով աղջիկների անհատական պայքարում 65 կգ քաշային կարգում Սյունիքի թիմից Աշխեն Խաչյանը (Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան) զբաղեցրել է 1-ին տեղը:
Ի դեպ, հրաձգության հաղթած թիմին Կապան հասնելու ուշ երեկոյան ընդունել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհավորել ու խրախուսական նվերներ հանձնել։