Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

20.04.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 19-ին ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR Armenia) նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիին ու գործակալության այլ ներկայացուցիչների։

Մարզպետը ողջունեց տիկին Բելանիի այցը Սյունիք, շնորհավորեց Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան՝ վստահություն հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը մարզային իշխանության հետ ու ծրագրերը, որոնք մինչ այժմ հաջողությամբ իրականացվել կամ ընթանում են։
Կավիտա Բելանին իր կազմակերպության ղեկավարության ու հայաստանան գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ Արցախից տեղահանված ու Սյունիքում հաստատված կամ ժամանակավորապես ապաստանած անձանց հյուրընկալելու, նրանց խնդիրների լուծման, կարիքների բավարարման ուղղությամբ կատարվող աշխատանքի համար, որի մասին նախապես տեղեկացվել էր։
Նա հետաքրքվեց, թե մարզպետարանն ինչ մեթոդաբանությամբ ու հնարավորություններով է քաղաքականություն իրականացնում այս անձանց աջակցելու հարցում։
Տիկին Բելանին նաև առաջարկեց մարզային մակարդակում աշխատանքային համատեղ հարթակ հիմնել՝ ոլորտի բոլոր տեղական ու միջազգային դերակատարների մասնակցությամբ՝ աշխատանքի առավել արդյունավետ համակարգման ու թիրախային իրականացման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա անելիքների, առաջնահերթությունների ու ծրագրերի հետ կապված հարցեր՝ որոշ խնդիրների լուծման ուղղությամբ նախապես ձեռք բերելով համագործակցության ու կոնկրետ գործողությունների պայմանավորվածություն։
----------------------------------------------------------------

Syunik Governor and UNHCR Representative

discuss the issues of displaced people

On 19 April, Governor of Syunik, Mr. Robert Ghukasyan, received the newly appointed Representative of UNHCR in Armenia, Ms. Kavita Belani and UNHCR colleagues.

Thanking Ms. Belani for her visit to Syunik, the Governor congratulated and wished her every success in her new endeavours in Armenia, expressing confidence that the productive cooperation between Syunik authorities and UNHCR will continue in the framework of the successfully implemented and the ongoing activities in Syunik.

On behalf of UNHCR, Ms. Kavita Belani expressed her appreciation to the Governor and the people of Syunik for their warm welcome and generosity extended to the people displaced from Nagorno-Karabakh and for addressing the needs of and finding solutions to the issues of displaced families in Syunik. She enquired about the practices and the opportunities enabling Syunik authorities to ensure support to displaced families. In that regard, Ms. Belani suggested that a joint cooperation platform be established at the regional level with the participation of all the national and international actors working in the field in order to ensure a more productive, coordinated and targeted projects and activities in Syunik.

During the meeting, the parties discussed priority issues and future joint projects and activities and agreed on a way forward and concrete actions in certain fields.

 


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:27:11