Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակիցները Կապանում

20.04.2023

 Այսօր Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվեցին արդեն երկրորդ անգամ հանրապետությունում անցկացվող «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակիցները, որոնք Սյունիք են եկել Լոռու մարզից։ Նրանց ողջունեցին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

Մ․ Գանդալյանը գրքեր նվիրեց աշակերտներին ու նրանց մասնակից դարձրեց այսօրվա իր աշխատանքային առօրյային։ Սյունիք հյուր եկած դպրոցականները վարչության պետի հետ Դ․Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մասնակցեցին դպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլի բացման արարողությանը, ինչպես նաև եղան Կապանի երկրագիտական թանգարանում։

Հիշեցնենք, որ այս ծրագրին մասնակցում են 14-16 տարեկան աշակերտներ ՀՀ տարբեր մարզերից, որոնք մի քանի օրով հյուրընկալվում են այլ համայնքում, կրթությունը շարունակում տվյալ համայնքի՝ նույն ծրագրին մասնակցող դպրոցում և բնակվում տեղի ընտանիքներից մեկում։

 

Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է՝ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։
Իսկ Տաթևում հյուրընկալվել են աշակերտներ Կոտայքի մարզից, նրանց հետ վարչության պետը կհանդիպի հենց այդ համայնքում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02