Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիսում մեկնարկել է «ՄԻԱՍԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ - ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» աշխատաժողովը

21.04.2023

 Այսօր առավոտյան Գորիսում մեկնարկել է «ՄԻԱՍԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ - ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» աշխատաժողովը, որը նախաձեռնել ու կազմակերպել է Սյունիքի մարզպետարանը։

Դրան մասնակցում են այն միջազգային կազմակերպությունները, որոնք Սյունիքի մարզում գործունեություն են ծավալում և ծրագրեր իրականացնում գյուղատնտեսության ոլորտում ու ցանկություն են հայտնել մասնակցել աշխատաժողովին, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետարանի ղեկավար կազմն ու այլ պատասխանատուներ, ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարներ ու համայնքապետարանների ներկայացուցիչներ, մարզում գյուղատնտեսության բնագավառում կրթություն ապահովող հաստատություններ։

Աշխատաժողովի նպատակն է բարձրացնել տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ մեկ հարթակում համատեղելով Սյունիքում գյուղատնտեսության ոլորտում ներդրում ունեցող, ծրագրեր իրականացնող ու աշխատանք տանող բոլոր կառույցներին։

Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները, Սյունիքի մարզի` տվյալ ոլորտի հիմնախնդիրները, զարգացման համար առկա նպաստավոր պայմաններն ու հեռանկարները։

 

Միջազգային գործընկերներն, իրենց հերթին, կներկայացնեն Սյունիքի մարզում այժմ իրենց կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը։ Մասնակիցները կփոխանակվեն օգտակար տեղեկատվությամբ, ընթացքում կկազմակերպվեն քննարկումեր, կլինի հարց ու պատասխան։
 
Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերին Սյունիքի մարզպետարանն առաջին անգամ կազմակերպեց «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը, որին մասնակցում էին մարզի բոլոր ոլորտներում ծրագրեր իրականացնող միջազգային կառույցները։
Որպես դրա տրամաբանական շարունակություն՝ որոշում կայացվեց նման աշխատաժողովներ կազմակերպել նաև ըստ առանձին բնագավառների․ առաջինը գյուղատնտեսությանն առնչվող այսօրվա աշխատաժողովն է։
Մյուս ոլորտների համար ևս մարզպետարանի կողմից նման առանձին նախաձեռնություններ կլինեն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50