Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

24 ԱՊՐԻԼԻ․ ՍՅՈՒՆԻՔ

24.04.2023

Այսօր՝ Ապրիլի 24-ին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների, բազմաթիվ կապանցիներ հետ Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողին ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Պաշտոնյաները ծաղկադրում են կատարել նաև հանուն հայրենիքի հերոսացած հայորդիների շիրիմներին ու Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։
Մեծ եղեռնի հուշակոթողի մոտ Կապանի ու Քաջարանի տարածաշրջանների հոգևոր այրերը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն են կատարել։
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը Սյունիքի մարզի բոլոր համայնքներում առավոտից մարդկանց հոսք է դեպի հուշահամալիրներ, հուշարձաններ` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին...

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47