Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԿԱՊԱՆ-ԵՐԵՎԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ

27.04.2023

Ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար:

Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:
Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:
Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին։
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
1990-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:
Օդանավի վայրէջքը դիմավորելու և իրականացրած հետագա մի քանի փորձնական թռիչքը դիտարկելու էին եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմը, պետական և ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Դիմավորելով օդանավի անձնակազմին՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ու շնորհավորել նրանց բարեհաջող առաջին թռիչքի կապակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03