Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

27.04.2023

Ապրիլի 25-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները Կապանի և Քաջարանի տարածաշրջանների իրենց գործընկերների հետ խոսեցին ատեստավորման առավելությունների և թերությունների մասին, պատասխանեցին քննությանը պատրաստվող ուսուցիչների հարցերին, կիսեցին իրենց տպավորությունները։

Մտավախություններ և անհանգստություն ունեն ոմանք․ երկար տարիների վաստակը որոշ ուսուցիչների բարդույթավորում է քննությամբ ստուգելու գիտելիքների մակարդակը, հատկապես, որ ըստ ոմանց, հարցաշարերում հանդիպում են նաև խրթին, շփոթեցնող հարցեր։
Այնուամենայնիվ, արդեն փորձառություն ունեցող մասնագետները խորհուրդ են տալիս անպայման անցնել ատեստավորումը։
Ներկա դրությամբ մարզից 109 ուսուցիչներ հաջողությամբ անցել են կամավոր ատեստավորումն ու շարունակում են իրենց մասնագիտական աշխատանքն արդեն առավել մեծ ոգևորությամբ և բարձր վարձատրությամբ։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն իր հերթին ևս հաստատեց բանախոսների պնդումը, որ սա առաջին հերթին բարձր աշխատավարձ ստանալու և ինքնակրթվելու հրաշալի հնարավորություն է, և արժե դրա համար հաղթահարել բոլոր հոգեբանական և տեխնիկական խոչընդոտները։
Երեկ նման հանդիպում կայացել է նաև Գորիսում, այսօր կկայանա Սիսիանում՝ տվյալ տարածաշրջանների մանկավարժների մասնակցությամբ։
Վարչությունը նախատեսել է հանդիպումներ անցկացնել մարզի բոլոր համայնքներում՝ ուսուցիչների վերաբերմունքը կամավոր ատեստավորման հանդեպ փոխելու և դրա հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-21 15:11:02