Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների մասին

29.04.2023

2023 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Սյունիքի մարզի ողջ տարածքում իրականացվել է համապետական շաբաթօրյակ։

Մարզի համայնքների ղեկավարներին տրամադրվել է համապետական շաբաթօրյակի գործողությունների պլանի ձևաչափը: Քննարկվել և համայնքներին է ներկայացվել բնական ու պատմական առավել խոցելի հուշարձանների և զբոսաշրջային այցելավայրերի (հատկապես՝ Շաքիի ջրվեժ, Գորիսի զանգեր, Սյունիքի դարպասներ, Վահանավանք, Տաթևի վանք, Սատանի կամուրջ, Խնձորեսկ) և այլ կարևոր պատմամշակութային տարածքների ցանկը, առաջարկվել է կատարել տարածքների կցագրման աշխատանքներ և ապահովել նշված վայրերի  մաքրությունը: Մայրուղիների մաքրությունն ապահովելու նպատակով դրանք սահմանազատվել են ըստ համայնքների, նշանակվել կոնկրետ պատասխանատուներ:

Կատարվող աշխատանքներում` առավել խոցելի և կարևոր տեղերում, անհրաժեշտ մարդկային ներուժ ապահովելու նպատակով, հրահանգ է տրվել մարզի որոշ կրթական հաստատությունների և ուժային կառույցների՝ ընդգրկվելու  սանիտարական մաքրության աշխատանքներին՝ ըստ նախապես որոշված տարածքների:

Իրազեկման նպատակով համայնքների և մարզպետարանի կայքերում տեղադրվել է համապատասխան տեղեկատվությունը:

Ըստ տվյալների՝ շաբաթօրյակին մասնակցել է 218 կազմակերպություն,  մոտ 9700 մարդ, 175 միավոր մեքենա-մեխանիզմ, և օգտագործվել է 3500 գործիք:

Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրվել է նաև ճամփեզրերի և գետերի հուներում առկա պլաստմասե տարաների, այլ  բերվածքների մասնակի մաքրման աշխատանքներին:

Շաբաթօրյակի աշխատանքներն իրականացվել են ըստ նախատեսված պլանի` ապահովվել է աշխատանքների պատշաճ կատարումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02