Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.05.2023

 Սիրելի՛ սյունեցիներ

Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ, որը մեր հանրապետությունում նշում ենք այսօր՝ մայիսի 1-ին։
Հենց այստեղ՝ Սյունիքում, առավել ցայտուն կարող ենք տեսնել աշխատանքի հանդեպ հարգանքն ու սերը, սեփական քրտինքով բարեկեցություն ստեղծելու համատարած մղումը, իսկ ձեր աշխատանքի արդյունքը նաև կարևոր ներդրում ունի մեր երկրի տնտեսության մեջ։
Այս օրը համերաշխության առանձնակի զգացողությամբ համախմբում է բոլոր նրանց, ովքեր աշխատում են ի շահ իրենց ընտանիքի, հայրենի հողի ու երկրի։ Եվ աշխատանքը նաև հպարտանալու հիմք պետք է լինի, քանզի այն երկրի, մարզի ու յուրաքանչյուր բնակավայրի զարգացման ու հզորացման գրավականն է։
Մարզի բնակիչների հետ ամենօրյա շփումներում տեսել եմ այն գիտակցությունը, որ ոչ միայն առանձին ձեռնարկության, այլև բոլոր ոլորտներում մեր հայրենիքի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիդ անձնական ջանքից ու աշխատանքի արդյունքից, որի համար շնորհակալ եմ։ Եվ որքան շատ լինեն այդպես մտածող, հոգատար ու աշխատասեր մարդիկ, այնքան ուժեղ կլինենք:
Մաղթում եմ բոլորիդ արժանապատիվ ու ձեր երազած աշխատանքը․ շատ կարևոր է, որ նաև սիրեք կատարած աշխատանքը, դա է հաջողություն ապահովում։
Եվս մեկ անգամ շնորհավոր Մայիսի 1-ի տոնը և շնորհակալություն ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր աշխատանքի ու մեր մարզում կյանքը ավելի լավը դարձնելու ցանկության համար:
Առողջություն և խաղաղություն բոլորիդ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02