Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒՆ
03.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից իրականացվող «Մարդկային անվտանգության հայեցակարգի ինտեգրումը Սյունիքի վերականգնման քաղաքականության մեջ» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանին ու ծրագրի գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։
Հյուրերը ներկայացրել են մեկնարկած ծրագրի բովանդակությունը, նպատակները, իրականացման մանրամասները, ընթացիկ գործողություններն ու ակնկալվող արդյունքը։
Տասնութամսյա ծրագրի հիմնական առաքելությունը մարդկային անվտանգության հայեցակարգի՝ որպես ՄԱԿ-ի ուղղորդիչ մեթոլոգիաներից մեկի, ներգրավումն է ծրագրերի պլանավորման, նախագծման, իրականացման, մշտադիտարկման փուլերում՝ հատկապես համայնքների հնգամյա զարգացման ծրագերում և մարզային զարգացման ռազմավարության մեջ։
Նպատակը դրանք առավել մարդակենտրոն դարձնելն է, նաև չափելի, թե համայնքում բնակվող մարդն ինչ է շահում դրանց արդյունքից։
Ծրագրի իրականացմանը մասնակցում են նաև պետական կառույցները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր նկատառումներն է ներկայացրել ծրագրի վերաբերյալ, նշել, թե համայնքների հետ աշխատելիս ինչ շեշտադրումներ պետք է անել, առհասարակ, ինչ խնդիրներ կան զարգացման ծրագրեր պլանավորելիս ու մշակելիս, և որոնք են դրանց պատճառները։
Ձեռք բերվեց պայմանավորվածություն մարզային իշխանության և ծրագիրն իրականացնող թիմի միջև փոխգործակցության վերաբերյալ։