Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

05.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 4-ին ընդունել է Երևանում «Ավստրիայի զարգացման համակարգման գրասենյակի» ղեկավար Կլաուս Կապպերին, «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին։
Նրանք մարզպետին պատմել են, թե ինչ փուլում է արդեն մեկնարկած «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը», նշել, որ այս պահին արդեն մայրաքաղաքում և Կապանում հիմնել են գրասենյակներ, այժմ աշխատակազմերի հավաքագրման գործընթացն է, ու շուտով կբացվի Սյունիքի գրասենյակը։
Ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում․ այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման գործակալության կողմից, իրականացնողը Ավստրիական զարգացման գործակալությունն է։
Տասնմեկ միլիոն եվրո բյուջե ունեցող հնգամյա ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։
Ռոբերտ Ղուկասյանը, ողջունելով ծրագրի մեկնարկը, շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Սյունիքում իրականացվելիք ներդրումների համար ու խոսեց այն ուղղությունների և շեշտադրումների մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել ծրագրի իրականացման ընթացքում։
Մարզպետը նշեց նաև, որ մեծ պատրաստակամությամբ մարզային իշխանությունը կհամագործակցի գրասենյակի հետ ու իր մասնագիտական, տեղեկատվական ռեսուրսներով կաջակցի ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Նա նաև կարևորեց համայնքների հետ ակտիվ փոխգործակցությունը, որպեսզի ծրագրի բաղադրիչները համահունչ լինեն նրանց զարգացման ծրագրերին։
Ներկաներն, իրենց հերթին տեղեկացրին, որ ծրագրի իրագործման ընթացքում անպայման ձգտելու են հավասարակշռել քաղաքների ու սահմանամերձ գյուղական բնակավայրերի զարգացումը, իսկ վերջում շնորհակալություն հայտնեցին Ռոբերտ Ղուկասյանին՝ համագործակցության պատրաստակամության համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24