Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

9 ՄԱՅԻՍԻ․ ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

09.05.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, մարզպետարանի ղեկավար կազմի ու աշխատակիցների հետ ծաղկադրում է կատարել ԽՍՀՄ կապանցի հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին, Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և հայրենիքի համար զոհված հայորդիների շիրիմներին։

--------------------------------------------------------------------------------------

Մայիսի 9-ի օրվա երկրորդ կեսին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Քաջարանում կայացած հանդիսության ընթացքում շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի՝ մարզի ամենատարեց վետերան, Քաջարանի պատվավոր քաղաքացի 100-ամյա Արշալույս Թադևոսյանին, նաև դրամական պարգև հանձնել նրան։
Սյունիքի երկրորդ վետերանին՝ 99-ամյա Հակոբ Վարդանյանին, Սիսիանի Լոր գյուղում այցելել է մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը՝ շնորհավորելով ու դրամական պարգև հանձնելով նրան։
Մեր մարզում այժմ Մեծ հայրենականի մասնակիցներից երկու վետերան է բնակվում։

 

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 22 946 սյունեցի, նրանցից 10690- ը տուն չվերադարձավ․․․

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47