Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2023

Սիրելի՛ սյունեցիներ

Մեր կողքին ապրող՝ Հայրենական մեծ պատերազմի սակավաթի՛վ վետերաններ
Արցախյան բոլոր պատերազմների սիրելի՛ վետերաններ
Ինչպիսի տրամադրությամբ ու մտքերով էլ դիմավորենք Մայիսի 9-ը, այն մեզ համար խորհրդանշում է ՀԱՂԹԱՆԱԿ՝ մեր պապերի 1945-ի հաղթանակը, մեր հայրերի ու եղբայրների 1992-ի հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը։ Ուստի, անկախ առկա հանգամանքներից, հե՛նց այս օրը պետք է շնորհավորենք միմյանց հայ ժողովրդի ազատասեր ու չընկճվող ոգու, քաջ արարումների ու հերոսությունների, հայրենիքի հանդեպ անսպառ սիրո ու նվիրումի համար, որոնք իր մեջ ամբողջացնում է Հաղթանակի ու խաղաղության տոնը, նաև՝ շնորհակալություն հայտնենք մեր հաղթանակները կերտողներին։
Օրը նաև հիշեցնող ու սթափեցնող է՝ հաղթանակ ենք պարտք ինքներս մեզ ու գալիք սերունդներին, իսկ հաղթանակ ասելով՝ չպետք է հասկանալ այն միայն ռազմի դաշտում․ միասնական ջանքերի ու նվիրումի շնորհիվ հաղթանակներն ու զարգացումը տարբեր ոլորտներում կարող են մեզ համար ամուր հիմք լինել այլ ասպարեզներում ևս․․․
1992-ի մայիսը Հայաստանի նորագույն պատմության պանծալի շրջափուլն է, որով քաջալերվել ու սեփական ուժերի հանդեպ ազգային հավատը պահպանել է պետք։ Քաջության օրինակներ նաև բազում սյունեցիներ են եղել թե՛ Մեծ հայրենականում, թե՛ առաջին Արցախյան պատերազմում, թե՛ մեր օրերում, ցավոք, նաև՝ արյան գնով։ Իմ խոնարհումը՝ բոլոր հերոսների հիշատակին, որոնց անունն անմահացել է հայրենիքի պատմության էջերին։ Իմ շնորհակալությունը՝ մեր երկրի սահմաններին կանգնած հայորդիներին, նրանք այսօ՛ր էլ շարունակում են սխրանքներ գործել։
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր ու նվիրական տոնի կապակցությամբ, շնորհավորում եմ նաև նախօրեին՝ մայիսի 8-ին, նշվող Երկրապահի օրվա առիթով։
Խաղաղություն ու հաղթանակներ՝ մեր հայրենիքին ու բարեկեցություն՝ բոլորիդ ընտանիքներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:15:48