Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵՐԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՆԻ
09.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում տան բանալիներ է հանձնել Կապանում (և ոչ միայն) բոլորին հայտնի ուժեղ անհատականություն, դեռևս 1990-ականների պատերազմի ժամանակ երկու ձեռքերը կորցրած Մերի Մեժլումյանին ու իր որդի Կարենին։
Բնակարանը գնվել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներով․ նախաձեռնությանը մեծապես աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։