Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

11.05.2023

Մայիսի 10-ին մարզկենտրոն Կապանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված՝ մարզի համայնքների դպրոցական հինգ թիմեր:
Մրցապայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը, որն էլ իրավունք նվաճեց Սյունիքը ներկայացնելու մայիսի 20-21-ը Դիլիջանում կայանալիք խճուղավազքի մրցաշարի երզարափակիչ փուլում:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի թիմը, 3-րդը Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմն էր:
Հաղթող թիմերը խրախուսվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53