Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

14.05.2023

Անցնող շաբաթ շարունակվել են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 12-ին Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։

Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին:

Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։

Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։

Խնածախում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև 102-ամյա Աղունիկ Ղազարյանին։

Մայիսի 13-ին Սյունիքի մարզպետը եղավ Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։

Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։

Մայիսի 14-ին Ռոբերտ Ղուկասյանը Տեղ գյուղում էր։

Նա հանդիպում է ունեցել բնակիչների հետ ու լսել նրանց, այցելել նաև Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց, գյուղի մանկապարտեզ, երկրագիտական թանգարան և «Փառքի

սրահ»։

Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Տեղ համայնք առաջիկայում կշարունակվի, մարզպետը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն, որի մասին նախապես տեղեկություն կտրվի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47