Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

15.05.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 14-ին Գորիսում հանդիպել է Համաշխարհային բանկի աշխատակիցների թիմին՝ բնական ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Մադհավի Պիլայի գլխավորությամբ, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունից ծրագրի ղեկավար Յոնաս Բերգսթրոմին և ՀՀ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Հյուրերը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտի բարելավման համապարփակ ծրագիրը», որի նպատակն է բարելավել ՀՀ անտառների, արոտավայրերի, խոնավ տարածքների և պահպանվող տարածքների կառավարումը թիրախային տարածաշրջաններում՝ ամրապնդելով նշված գործընթացներում համայնքների ներգրավվածությունը։
Ծրագիրն ունի բնապահպանական, սոցիալական ու համայնքների տնտեսական զարգացման բաղադրիչներ։
Ռոբերտ Ղուկասյանը, քննարկելով ծրագրի մանրամասները, Սյունիքում այն առավել արդյունավետ իրագործելու համար մի շարք առաջարկություններ է ներկայացրել առաջնահերթությունների վերաբերյալ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:27:11