Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 10 ԴՊՐՈՑ
17.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց։ Այն ընդգրկված է մարզի՝ առավել վատ շենքային պայմաններով ու թույլ սեյսմակայունությամբ դպրոցների շարքում։
Մարզպետը շրջել ու տեղում ծանոթացել է կրթօջախի վիճակին, քննարկել մինչ հիմնանորոգումը աշակերտների անվտանգ ուսումնառության հարցը։
Լինելով դպրոցի ճաշարանում ու դիտարկելով առկա կարիքները՝ մարզպետն այսօրվա այցից հետո նաև սառնարան է նվիրել դպրոցին։