Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԵՂՐՈՒ ՓՈՔՐ ԹԱՂԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
18.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցած շաբաթավերջին հանդիպել է «Իզմիրլյան հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանին և այլ ներկայացուցիչների։
Նրանք ներկայացրել են հիմնադրամի գործունեության ուղղություններն ու մասնավորապես Սյունիքում կատարած աշխատանքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի՝ դեռևս տարիներ առաջ մշակած «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը, որը մշակութային և զբոսաշրջության զարգացման բաղադրիչներ ունի։
Հիմնադրամի հետ համատեղ այժմ ծրագրի դոնոր է դարձել նաև Համաշխարհային բանկը, որի ներդրմամբ աշխատանքային մասն այս տարի կմեկնարկի՝ թաղամասում փողոցների նորոգմամբ։