Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
23.05.2023
Սյունիքի մարզպետը մայիսի 22-ին ավարտել է այցերը Տեղ համայնքում։
Նախակրթարաններին ցուցաբերած աջակցության համար Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը երեկ Ռոբերտ Ղուկասյանին շնորհակալագիր և հուշանվեր է հանձնել։
Նախորդ շաբաթների ընթացքում Տեղի բնակավայրերի նախակրթարաններ այցելելիս՝ աշխատակիցները Ռոբերտ Ղուկասյանին աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար առաջնահերթ տեխնիկական կարիքների մասին էին պատմել։ Մարզի ղեկավարը, այս ամենը հաշվի առնելով, Խոզնավարի նախակրթարանին՝ համակարգիչ ու տպիչ սարք, Քարաշենի և Տեղի նախակրթարաններին հեռուստացույցներ էր նվիրել։
—————————————————————————
Սյունիքի մարզպետը այցելել է նաև Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց։
Ռոբերտ Ղուկասյանը շրջել ու ծանոթացել է կրթօջախի պայմաններին և ուսումնական գործընթացի հնարավորություններին, զրուցել մանկավարժների ու աշակերտների հետ։
———————————————————————————
Օրվա երկրորդ կեսին մարզպետը Տեղ համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել, որին ներկայացել է 34 քաղաքացի։
Համայնքի բնակիչները մարզի ղեկավարին հիմնականում դիմել են սոցիալական, առողջապահական, աշխատանքի տեղավորման, փոքր ձեռներեցության աջակցման ու այլ խնդիրներով։